Նոր ներկրումներ

No translate No translate

Accord

Մեր մասին

«Էսկուլապ» ընկերությունը հիմնադրվել է 1996թ-ին և ներկայումս տարիների մասնագիտական իր գործունեության կայուն զարգացման արդյունքում հանդիսանում է Հայաստանի առաջատար դեղագործական ընկերություններից: Ընկերությունը զբաղվում է Եվրոպական մի շարք հայտնի դեղագործական ընկերությունների անմիջական արտադրության դեղերի ներմուծմամբ,  դրանց  մեծածախ և մանրածախ իրացմամբ:

Էսկուլապ ընկերության գործունեության հիմնական խնդիրը մատակարարվող դեղերի որակի երաշխավորումն է և իր սեփական դեղատնային ցանցի դեղատներում բարձր որակավորում ստացած մասնագետների կողմից հաճախորդների հանդեպ մասնագիտական մոտեցման ու սպասարկման կուլտուրայի դրսևորումը: Աշխատանքի նման կազմակերպման գնահատականի արդյունքում Հայաստանից «Էսկուլապ» ընկերությունը 2011թ-ին Նյու-Յորքում արժանացավ «Բիզնես միջավայրի գերազանցության և կայուն զարգացման իմիջի համար» միջազգային «Ոսկե մեդալ» մրցանակին: